Ուրբաթ, 24 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Շնորհաւորական Ուղերձը Մարտի 8-ի Առիթով

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տօնի առիթով շնորհաւորում եւ Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում տիկնանց եւ օրիորդաց:

Այսօր  վերստին առիթն ունենք անդրադառնալու կանանց ներդրումին ու բարի աւանդին ընտանիքներում, մեր ազգային, եկեղեցական եւ պետական ու հասարակական կեանքում, գնահատելու նրանց ձեռքբերումները կրթութեան, գիտութեան, առողջապահութեան եւ բազում այլ կարեւոր բնագաւառներում: Մեր երկիրն այսօր դժուարութիւններ է կրում, դեռ յաղթահարուած չեն պատերազմի ծանր հետեւանքները եւ շատ հոգսեր ծանրացած են կանանց ուսերին, ովքեր համբերութեամբ, նախանձախնդրութեամբ եւ արիութեամբ յանձնառու են իրենց առաքելութեանը:

Սիրելի մայրեր, քոյրեր եւ դուստրեր, աղօթք ենք բարձրացնում ամէնքիդ համար` հայցելով, որ Տէրը Իր օրհնութեան ու շնորհների ներքոյ քաջառողջ պահպանի ձեզ եւ հաւատով ու սիրով լեցուն, որպէսզի նոյն նուիրումով ծառայէք ձեր ընտանիքների ապահովութեանն ու երջանկութեանը եւ մեր հայրենիքի ու ժողովրդի առաջընթացին: Ձեր ջանքերով է նաեւ, որ պիտի յաղթահարուեն  առկայ նեղութիւնները եւ զօրանայ յոյսը ապագայի հանդէպ,հասակ առնի ջերմ հաւատքով, ազգասէր ու հայրենասէր ոգով սերունդ` անխախտ պահելու մեր ժողովրդի վերելքի ուղին: Թող Բարձրեալի շնորհով ձեր կեանքի եւ համայն մեր ժողովրդի ուղեկիցները լինեն խաղաղութիւնն ու բարօրութիւնը: Ապրէ՛ք առ Աստուած ապաւինութեամբ եւ աղօթքը` մշտահունչ ձեր շուրթերին. «Յիշի՛ր մեզ, Տէ՛ր, ի հաճութիւն քո ժողովրդի, եւ այցելի՛ր մեզ քո շնորհելիք փրկութեամբ» (Սղմ. 105. 4):

Թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի սերն ու ողորմութիւնը, շնորհներն ու օրհնութիւնը լինեն մեզ հետ եւ բոլորի, այսօր եւ միշտ. ամէն:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img