Չորեքշաբթի, 21 Մայիսի, 2025
- Գովազդ -spot_img

ԵՄ-ն տարեկան սպառում է 400 միլիարդ մ3 գազ, որի 40 տոկոսն ապահովում է ՌԴ-ն․ Վահե Դավթյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Եվրոպան շատ է կախված ռուսական կապույտ վառելիքից, և բոլոր միջազգային, ուղեղային կենտրոնների հետազոտությունները վկայում են այն մասին, որ Եվրոպան լավագույն դեպքում տարեկան կարող է կրճատել ռուսական բնական գազի ներկրման ծավալն ընդամենը 50 միլիարդ մ3-ով։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական էսկալացիայի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ էներգետիկ ոլորտում արևմտյան պատժամիջոցներին։ 

Վահե Դավթյանի խոսքերով՝ պետք է սեգմենտավորել Արևմուտքը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, անգլո-սաքսոնական աշխարհ ու Եվրոպական Միություն, «որոնց շահերը, ինչպես տեսնում ենք, այնքան էլ չեն համընկնում էներգետիկ քաղաքականության ոլորտում»։

«Երեկ Բայդենը հայտարարեց, որ ամբողջովին դադարեցնում են ռուսական ածխաջրածինների ներկրումը, չնայած որ ռուսական ածխաջրածինների կշիռը մեծ էր ԱՄՆ շուկայում։ 2 տարվա ընթացքում Ռուսաստանը հաջողացրել էր հատկապես ծանր նավթի մատակարարման մասով 3-րդ տեղը զբաղեցնել Կանադայից և Մեքսիկայից հետո։ Սա պայմանավորված էր նրանով, որ Վենեսուելայից ԱՄՆ ներկրումները դադարեցվել էին կրկին պատժամիջոցների ներքո։ Հիմա ԱՄՆ-ն 2 օր բանակցում է Վենեսուելայի հետ, համաձայնության են եկել, բայց դեռևս դրա մասին չի հայտարարում։ Հատկանշական է, որ այս բանակցություններից հետո է ԱՄՆ-ը հայտնում ռուսական էներգակիրներից հրաժարվելու մասին», — ընդգծեց փորձագետը։

Վահե Դավթյանը նշեց, որ ԵՄ-ն տարեկան սպառում է 400 միլիարդ մ3 գազ, որի 40 տոկոսն ապահովում է ՌԴ-ն։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img