Չինաստանի իշխանությունները կարծում են, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը՝ ծավալել ՆԱՏՕ-ն դեպի արևելք, բորբոքել է Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
«Տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական դաշինքների ծավալմամբ։ Չինաստանը միշտ կարծել է, որ մեկ պետության անվտանգությունը չի կարող ապահովվել այլ երկրների անվտանգության հաշվին», — հավելել է նա։