Ռուսաստանից էներգակիրների ներմուծման` ԱՄՆ–ի արգելքը ուրանի վրա չի տարածվում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարեց Ռուսաստանից նավթի, հեղուկ գազի և ածխի, ինչպես նաև մի շարք նավթամթերքների ներմուծման արգելքի մասին։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ռուսական նավթի և այլ էներգակիրների ներմուծման արգելքն ատոմային էլեկտրակայանների համար ուրանի ներմուծման արգելք չի ներառում»,–ասվում է «Ռոյթերս» գործակալության հաղորդագրության մեջ` հղում անելով իրազեկ աղբյուրին։
Ամերիկան ուրանով շուրջ 50%–ով ապահովում են Ռուսաստանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը, և ոլորտի ներկայացուցիչներն ուզում են որ Սպիտակ տունը պահպանի ՌԴ–ից ուրանի ներկրման թույլտվությունը։