Չորեքշաբթի, 21 Մայիսի, 2025
- Գովազդ -spot_img

Մեծանուն գիտնականի 100 ամյակը սիրված կրթօջախում. Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Ռաֆայել Իշխանյանի մասին ցերեկույթ-զեկույց

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու համար: Մեր օրերի հերոսների շարքին է դասվում սիրված մտավորական, հայ անվանի մատենագետ, լեզվաբան, գրականագետ, բգդ պրոֆեսոր, Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր (1991-1995 թթ.), Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն (1991-1995թթ.) Ռաֆայել Իշխանյանը:Ծնվել է 1922թ. մարտի 9-ին Երևանում: 1929-1939թթ. սովորել է Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում: Նույն տարում ընդունվում է Երևանի պետա-կան համալսարանի բանասիրական ֆակուլտետը, սակայն 1940թ. հոկտեմբերին նրան զորակոչում են բանակ:

Երբ 1941թ. հունիսի 22-ին սկսվում է Հայրենական մեծ պատե-րազմը, երիտասարդ զինվորը անցնում է պատերազմի ամենածանր փորձություններով: Նա 1946թ. վերադառնում և ուսումը շարունակում է ԵՊՀ-ում, որն ավարտում է 1949թ.: Հատկանշական է, որ 1950-1954թթ. սովորել է Մոսկվայի գրադարանային ինստիտուտի հեռակա բաժնում: Համալսարանական տարիներից սկսել է աշխատել Ալ. Մյասնիկյանի անվան հանրային գրադարանում որպես պարետ, ապա ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, այնուհետև  բաժնի վարիչ: 1958թ. ստեղծել է Հայ գրքի մատենագիտու-թյան բաժինը, որը ղեկավարել է մինչև 1962թ.:

1955-1962թթ. գրադարանում աշխատելուն զուգահեռ, գրադարանային-մատենագիտական առարկաներ է դասավանդել Հայաստանի հեռակա մանկավարժական ինստիտուտում: Երկար տարիներ ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն և հայ գրականության լեզվի պատմություն է դասավանդել ԵՊՀ-ում: Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ակսել Բակունց» թեմայով, իսկ դոկտորականը՝  «Ակնարկներ հայ նոր գրականության լեզվի պատմության» թեմայով: Ստացել է դոցենտի, այնուհետև պրոֆեսորի կոչում:Խմբագրել է «Լուսավորիչ» լրագիրը:

Նա մեծ ներդրում է ունեցել նաև Արցախի ազատագրական պայքարում: 1991թ. Հայաստանի անկախացումից հետո ընտրվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր: Նա հայոց լեզվի մասին օրենքի նախագծի  համահեղինակներից մեկն էր: Ռ.Իշխանյանը պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշանով, «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին», Խ.Աբովյանի անվան» մեդալներով:

Երևանի թիվ 153 դպրոցը կրում է Ռ. Իշխան-յանի անունը: 1991-1995թթ. Իշխանյանը պաշտոնավարել է որպես Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն:Ցավոք սիրված մտավորականը վախճանվեց 1995թ. փետրվարի 6-ին Երևանում: Իշխանյանը անուրանալի ծառայություններ է մատուցել հայոց լեզուն, խոսքը, հայ ժողովրդի պատմությունը անաղարտ պահելու գործում: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը բավականին ընդգրկուն է:

Նրա հեղինակած ուսումնասիրություններն ու հոդվածները վերաբերում են հայոց լեզվին ու գրականությանը, հայոց պատմու-թյանը, ինչպես նաև քաղաքական թեմաներին, հրապարակախոսությանը և առհասարակ ազգային կյանքի զանազան իրողություններին: Տպագրել է շուրջ վեց տասնյակ գրքեր, որոնց շարքում նաև մոտ մեկ տասնյակ գրադարանագիտական ուսումնասիրություններ, ինչպես  նաև՝ գրքույկներ, ուսումնական ձեռնարկներ, հեղինակել բազմաթիվ հոդվածներ, կատարել թարգմանություններ:

1993թ.-ին Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ Երևանում հրատարակվեց  «Մատենագիտություն Ռաֆայել Իշխանյանի տպագիր աշխատությունների» արժեքավոր ուսումնասիրությունը, որը խմբագրել է Անահիտ Հարությունյանը: Մատենագիտության մեջ նյութերը դասակարգված են ըստ ժամանակագրական կարգի: Ընդհանուր ներառված է 772 հրատարակություն. ծավալը կազմում է 59 էջ: Այսպիսով՝ մարտի 9-ին լրացավ սիրված մտավորականի ծննդյան 100 ամյակը:

Այս առիթով հայ ընթերցասեր ու արվեստասեր հասարակության սիրված կրթօջախներից մեկում՝Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպվեց նրա գործունեությանն ու կյանքին վերաբերող ծավալուն զեկույց ու հրատարակված աշխատությունների, ինչպես նաև արխիվային փաստաթղթերի և հոդվածների ցուցադրությունը: Սույն միջոցառումը կազմակերպվել էին Ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության ու Հանրային կապերի բաժինները: Իսկ Ցուցադրված գրականությունը տրամադրել էր Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի ընթերցասրահը, Գլխավոր գրապահոցը և Հայաստանի ազգային գրադարանի արխիվը: Այս գեղեցիկ միջոցառմանը ներկա էին տարբեր սերունդների ու մասնագիտությունների ներկայացուցիչներ,գրադարանային ոլորտի աշխատակիցներ և այլք:

Մեծանուն մտավորականին հանգամանաից ներկայացրեց Հայաստանի Ազգային Գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի առաջին կարգի մատենագետ Գոհար Սարգսյանը։ Բացելով միջոցառումը Գոհար Սարգսյանը նախևառաջ շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին ու ներկաներին,իսկ իր ելույթում նա նշեց. Հարգելի՛ գործընկերներ: Ողջունում եմ Ձեզ Հայաստանի ազգային գրադարանի հյուրընկալ և հարազատ հարկի ներքո: Ականավոր գրականագետ, լեզվաբան, գրադա-րանագետ, մատենագետ, գրքագետ, աղբյուրագետ, հայ մշակույթի երախտավոր, բանա-սիրության դոկտոր, պրոֆեսոր  Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի շրջանակներում ցանկանում եմ հակիրճ ներկայացնել Իշխանյանի կյանքը և գործու-նեությունը, ինչպես նաև նրա պատկառելի գիտամշակութային ժառանգությունը:

Հայ մշակույթի, կրթության ու գիտության նվիրյալների կյանքի ու գործունեության համակողմանի ներկայացումն ու հավուր պատշաճի արժևորումն ունի կարևոր նշանակություն նաև ազգային ինքնության ու գաղափարախոսության ձևավորման և պահպան-ման տեսանկյունից. այս առումով կարևորվում է նաև Հայաստանի ազգային գրադարանի ազգանվեր առաքելությունը:Այսպիսով՝նա այնպես ներկայացրեց սիրված մտավորականին,կարծես լիներ նրա ժամանակակիցն ու գործունեության վկան՝բոլորին տեղափոխելով մեծանուն գիտնականի ստեղծագործական աշխարհ: Միջոցառումն ընթացավ հարց ու պատասխանների,քննարկման ջերմ մթնոլորտում:

Գարիկ Ավետիսյան Լուսանկարները Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img