Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հինգշաբթի հանդես կգա ելույթով, որում Արևմուտքին կասի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ավելի կոշտ լինելու և Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի վրա «համաշխարհային ճնշումն ուժեղացնելու ժամանակն է»:
Ինչպես գրում է Reuters-ը, Թրասսը, որն այժմ այցով ԱՄՆ-ում է, Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոնում ելույթի ժամանակ կասի, որ Պուտինը «կոտրել է համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը»:
«Մենք պետք է գործենք հիմա: Դա նշանակում է լինել կոշտ, քանի որ մենք գիտենք, որ դա չանելու դեպքում հատուցման գինը կբարձրանա», — նշված է պաշտոնյայի ելույթի տեքստում, որից որոշ հատվածներ հայտնվել են Reuters-ի տրամադրության տակ: