Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը «ողջույն» է փոխանցել McDonald’s-ին։ Նա ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունում կոտլետներ եւ բուլկիներ իրենք էլ կարող են արտադրել, եւ դրանով կարող էին զբաղվել պատժամիջոցների տակ հայտնված գործարարները։
«Ի վերջո, կոտլետներ եւ բուլկիներ մենք ինքներս ենք կարողանում արտադրել, ընդ որում՝ գերազանց որակի։ Դրանով, ի դեպ, կարող էին զբաղվել այն գործարարները, որոնք պատժամիջոցների տակ են հայտնվել։ Ողջույն McDonald’s-ին,- գրել է նա «Вконтакте» սոցիալական ցանցում։