Պետք է օգնել Ուկրաինային, բայց պետք է խուսափել էսկալացիայից և Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելուց, քանի որ այս դեպքում կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք պետք է հնարավորինս օգնենք Ուկրաինային, բայց պետք է խուսափել պատերազմի սրացումից: Պետք է խուսափել պատերազմի տարածումից դեպի այլ երկրներ, պետք է խուսափել Ռուսաստանի հետ պատերազմելուց: Դա կլինի երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է Բորելը ֆրանսիական France Info ռադիոյին տված հարցազրույցում։