Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում. Ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում, չի բացառվում նաև՝ այլ ուղղությամբ,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանը։
Վերջին օրերին կտրուկ լարվել է իրավիճակը Արցախում. Գրեթե ամեն օր հակառակորդը կրակում է՝ կիրառելով նաեւ ականանետեր ու կիրառում հոգեբանական ճնշում՝ բարձրախոսով պահանջելով լքել իրենց բնակավայրերը։ Ավելին՝ նախօրեին երեկ ուշ երեկոյից Թաղավարդի ուղղությամբ թշնամու կողմից հրահրված ռազմական սադրանքի ժամանակ թիրախավորվել է նաև տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հենակետը։