Երկուշաբթի, 10 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Քաղաքական շահերի համար արված ձեր հայտարարություններով ավելի եք խաթարել մեր անվտանգությունը. Թաթոյանն՝ իշխանությանը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա՝ լինի Կառավարությունից, Ազգային ժողովից, թե Հանրապետության նախագահ, իրավունք չունի անտեսել անվտանգության հարցերը ու այդ կերպ թմրեցնել մեր ժողովրդի զգոնությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Առանց այդ էլ որքան խնդիրներ եք առաջացրել ձեր անպատասխանատու հայտարարություններով՝ «Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետերն Ադրբեջանի անելիքն են», «Սյունիքն անվտանգ է», այլընտրանքային ճանապարհների գովք ու ադրբեջանական իշխանությունների առաջացրած խնդիրների քողարկում և այլն: Երեկ էլ նոր «հանգստացնող» արտահայտություն է հայտնվել` «հետո ինչ, որ Ադրբերջանը կրակում է»:

Քաղաքական շահերի համար արված ձեր այդ հայտարարություններով ավելի եք խաթարել մեր անվտանգությունն ու նպաստել մեր ժողովրդի կենսական իրավունքները ոտնահարելուն՝ լեգիտիմացնելով ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը մեր գյուղերի հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին:

Ինչպե՞ս կարող ես պաշտոնական հայտարարություններով սեփական ժողովրդիդ ու երկրիդ անվտանգության հաշվին զիջել իրավազորությունդ ու այն էլ դա անել այնպիսի պետության նկատմամբ, որը հետևողականորեն իրականացնում է ժողովրդիդ բնաջնջելու ու երկիրդ ավերելու քաղաքականություն:

Պարզ չէ՞, որ ադրբեջանական իշխանությունները շարունակելու էին իրենց ցեղասպան քաղաքականությունը, ու մեզ մեր անվտանգության համար պետք են հստակ երաշխիքներ:

Հայաստանում ու Արցախում ադրբեջանական հանցավոր ոտնձգությունները բնույթով նույնն են, քանի որ դրանց հիմքը, աղբյուրն է նույնը՝ մեր նկատմամբ ատելությունն էթնիկ ու կրոնական հիմքերով:

Սա Ադրբեջանում տարիներով կենսագործվող քաղաքականություն է գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ու այլ բնագավառներում և իշխանության գոյության աղբյուր, իշխանությունը պահպանելու ներքին ու արտաքին օգտագործման քաղաքական գործիք:

Այս օրերին Արցախը գազից զրկելը, Խրամորթի, Նախիջևանիկի, Կարմիր Շուկայի և մյուս գյուղերի ուղղությամբ կրակոցները, հոգեբանական տեռորը հենց այդ տրամաբանության մեջ է:

Պարզ չէ՞, որ ադրբեջանական իշխանությունները չունեն խաղաղության իրական մտադրություններ. դա արտաքին աշխարհի համար կեղծ շղարշ է: Այս պահմաններում ի՞նչ միակողմանի խաղաղության մասին է խոսքը:

Արժանապատվությանդ, իրավունքներիդ ու Հայրենիքիդ հաշվին խաղաղություն չի լինում:

Իսկ մեր ժողովուրդը որևէ այլ ժողովրդի նկատմամբ երբեք թշնամանքով լցված չի ապրել. այս հարցի շահարկումը պետք է դադարեցվի: Բայց սա չի նշանակում, որ պետք է մոռանալ իրավունքներիդ պաշտպանության ու սեփական Հայրենիքիդ անվտանգության մասին:

Ուստի, մենք պետք է ճիշտ հասկանանք` որտեղի՞ց սկսենք, ի՞նչ թիրախներ ընտրենք ու ի՞նչ քայլեր ձեռնարկենք, որ կարողանանք ապահովել մեր երկրի ու ժողովրդի համար անվտանգության սեփական ու ամուր երաշխիքներ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img