ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ վճռական է՝ շարունակելու աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, և ընդգծել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի հաղթի այս երկրում։
«Ուկրաինան երբեք, երբեք չի դառնա Պուտինի հաղթանակը։ Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները և աշխարհի ժողովուրդները կշարունակեն աջակցել ուկրաինացի ժողովրդին»,- ասել է ԱՄՆ նախագահը։