Ուկրաինային աջակցող ցուցարարները ներխուժել են ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկայի՝ Լոնդոնի էլիտար Բելգրավիա թաղամասում գտնվող 50 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ շքեղ առանձնատուն:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նրանք կեսգիշերից հետո ներխուժել են տուն և կախել ուկրաինական դրոշներ ու պաստառներ՝ «Այս գույքն ազատագրվել է» գրությամբ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքներով: