ՆԱՏՕ-ի ներքաշվելն Ուկրաինայի շուրջ հակամարտությանը կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի: Այս կարծիքն է հայտնել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը մարտի 14-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում։
«Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չսաստկանա: Ռուսաստանը միջուկային տերություն է, եւ մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե այդ հակամարտությունը վերածվի ՆԱՏՕ-ի (հակամարտության) Ռուսաստանի դեմ, ապա մենք կհանգենք երրորդ համաշխարհային պատերազմի»,- ասել է նա։