Շաբաթ, 19 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

ԵԱՀԿ նախագահությունից մեկնաբանել են Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման լուրերը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) մշտապես մեծ կարևորություն է տվել մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանն ու պահպանությանը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին տեղական և միջազգային զեկույցներին ու ահազանգերին , ինչպես նաև ԵԱՀԿ կառույցների հնարավոր անելիքներին այդ խնդրի առնչությամբ:

«ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը պատմական և մշակութային բոլոր հուշարձանների պաշտպանությունը համարում է մեր համատեղ պարտավորությունը», – «Արմենպրես»-ին հաղորդել են ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակից՝ հիշեցնելով, որ դեռևս 1991 թ. հունիսին՝ մշակութային ժառանգությանը նվիրված Կրակովի միջազգային գիտաժողովին (սիմպոզիումին), այն ժամանակ ԵԱՀԽ մասնակից պետությունները խոստացել էին «համապատասխան միջազգային համաձայնագրերին համահունչ ջանքեր գործադրել մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար», ինչպես նաև պարտավորվել էին սերտորեն համագործակցել կրոնական դավանանքների, հաստատությունների և կազմակերպությունների հետ՝ «մշակութային ժառանգության պահպանման առնչությամբ և պատշաճ ուշադրություն դարձնել կրոնական ծագում ունեցող հուշարձաններին և օբյեկտներին»:

Այս համատեքստում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը լիովին աջակցում է կազմակերպության համապատասխան բոլոր կառույցներին, այդ թվում Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և տևական խաղաղությանը միտված իրենց ջանքերում:

«Հայկական պատմամշակութային կոթողների պահպանությունը ընդգրկված է եղել [ԵԱՀԿ] Մշտական խորհրդի օրակարգում: Այս լույսի ներքո ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ բոլոր համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և իր համանախագահներին, համապարփակ և տևական խաղաղությանը միտված իրենց ջանքերում: Դա էապես կբարելավի ողջ տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունը և բարեկեցությունը և կապահովի պատմական և մշակութային բոլոր հուշարձանների պաշտպանությունը», – նշված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության պատասխան նամակում:

Լեհական նախագահությունից զերծ են մնացել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև այդ հարցի վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի նախորդ տարվա դեկտեմբերի որոշումը մեկնաբանելուց:

Կրակովի սիմպոզիումի փաստաթղթի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այս հղումով:

2022 թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն է:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img