Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի համար որևէ սպառնալիք չպետք է լինի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Համաեվրոպական անվտանգության, այդ թվում Ուկրաինայի և Ռուսաստանի անվտանգությանը հասնելու շահագրգռվածությունից ելնելով` պետք է այնպես անել, որպեսզի Ուկրաինայի տարածքից ՌԴ–ին որևէ սպառնալիք չգա», – նշել է Լավրովը։