Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ ռուսական կողմի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ շարունակվում են, սակայն դրանք դեռևս որևէ արդյունք չեն տվել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Քննարկումները, բանակցությունները շարունակվում են։ Ադրբեջանի պահվածքը ատելության դրսևորում է, ուրիշ ոչ մի բան»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբից սպասելիքներին, Դավիթ Բաբայանը նկատեց՝ իհարկե, հայտարարությունները կարևոր են, բայց միայն դրանցով չպետք է սահմանափակվել, դրանից բացի, պետք է նաև այլ աշխատանք իրականացվի։