Ռուսական Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան, որն ուղիղ եթերի ժամանակ սադրանք է արել (ներխուժել է եթեր ու Ուկրաինայում ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել) կենթարկվի քրեական պատասխանատվության՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Նման արարքների համար պատիժը խստացվել է, և Մարինա Օվսյաննիկովային կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում, գրում է starhit.ru-ն։
Աղբյուրի համաձայն, սկզբում իրավապահները ցանկացել են վարչական արձանագրություն կազմել Օվսյաննիկովայի դեմ, սակայն հետագայում որոշել են քրեական գործ հարուցել ՌԴ ՔՕ 207.3 հոդվածով («Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասին գիտակցաբար կեղծ տեղեկությունների տարածման մասին»):