Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին չմիանալը չպետք է ընկալվի որպես զիջում Ռուսաստանին։ Այս մասին երեքշաբթի CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Չեմ կարծում, որ սա զիջում է: Իմ կարծիքով, սա միայն իրերի իրական վիճակի արտացոլումն է… նույնիսկ մինչ ռուսական ագրեսիան Ուկրաինան հաջորդ օրը չէր պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին»,-ասել է Բլինկենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք որպես զիջում պետք է ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, որը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ երկիրը չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։