ՆԱՏՕ-ն մտադիր է կանգնեցնել Ուկրաինայում պատերազմի հետագա էսկալացիան։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, հաղորդում է Reuters-ը։
«ՆԱՏՕ-ն պատասխանատու է՝ այս հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար։ Դա ավելի վտանգավոր կլիներ եւ ավելի շատ տառապանք, մահ եւ ավերածություն կպատճառեր»,- ասել է նա Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Սա նախագահ Պուտինի պատերազմն է։ Նա պետք է դադարեցնի պատերազմը, դուրս բերի իր զորքերը եւ բարեխղճորեն զբաղվի դիվանագիտությամբ»,- ասել է Ստոլտենբերգը։