Ուրբաթ, 4 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Ադրբեջանն օգտագործում է Ուկրաինայի պատերազմը Արցախում ստեղծված իրավիճակը սրելու համար․ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ադրբեջանն օգտագործում է Ուկրաինայի պատերազմը Արցախում ստեղծված իրավիճակը սրելու համար, քանի որ միջազգային հանրության ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է Ուկրաինայի վրա, բրիտանական «Թայմզ» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Դեսպանը նշել է, որ Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասի չափազանց խոցելի աշխարհաքաղաքական դիրքում և արդեն իսկ նախքան ուկրաինական ճգնաժամը Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մեծապես տուժել են 2020 թվականի սեպտեմբերին հարևան երկրի կողմից սանձազերծված ագրեսիայից։

«Ուկրաինական ներկայիս ճգնաժամը, ինչպես տեսնում ենք, օգտագործվում է իրավիճակը սրելու համար, քանի որ միջազգային հանրության ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը սրելու որոշակի փորձեր, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում։ Բնակչությունը ենթարկվել է ոտնձգությունների և սպառնալիքների Ադրբեջանի կառավարության կողմից։ Շփման գծում մշտական սադրանք ստեղծելու և հրադադարի ռեժիմը խախտելու բազմաթիվ փորձեր են եղել։ Ավելին՝ հոգեբանական պատերազմ է տարվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, մասնավորապես` ադրբեջանական կողմը բարձրախոսներ է բերում և սպառնում տեղի բնակչությանը, որ լքեն սեփական գյուղը, սեփական հայրենիքը, նախնիների հողը, սպառնում է ուժ կիրառել, քանի դեռ նրանք չեն ենթարկվել այդ սպառնալիքներին և լքել իրենց տները»,– ասել է նա:

Դեսպանը նշել է, որ բացի այդ, ադրբեջանցիները պայթեցրել են Լեռնային Ղարաբաղ տանող գազատարը և փաստացի մի քանի օր թույլ չեն տվել մասնագետներին մտնել այդ տարածք և վերանորոգել գազատարը, որի պատճառով Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը զրկված է գազից ու էներգիայից և գտնվում է հումանիտար լուրջ ճգնաժամի եզրին։

Հարցին, թե ռուսական զորքերը հրավիրվե՞լ են օգնելու, խաղաղությունը պահպանելու համար, դեսպանը պատասխանել է, որ զորքեր չեն, նրանք ռուս խաղաղապահ ուժեր են, որոնք տեղակայվել են այնտեղ՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության կողմից համաձայնեցված նոյեմբերի 9-ի և 10-ի հրադադարի հայտարարության, որից հետո ռուս խաղաղապահ ուժերին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը, 2020թ. նոյեմբերի զինադադարից հետո։ «Նրանք այս պահին, գտնվում են այդ տարածքում և նրանց շնորհիվ այդ տարածքում պահպանվում է խաղաղություն»,– ասել է Վարուժան Ներսեսյանը։

Հաղորդավարի դիտարկմանը, որ Այժմ Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայում երեխաների և խաղաղ բնակիչների հսկայական արյունահեղության համար և արդյո՞ք դա ավելի դժվար է դարձնում Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ, Հայաստանի ապավինումը ռուսական խաղաղապահ զորքերին, դեսպանն ասել է, որ Հայաստանը շատ մտահոգված է Ուկրաինայի ներկայիս ճգնաժամով, քանի որ երկու երկրների հետ ունի դարավոր կապեր:

«Ե՛վ ռուս ժողովրդի և ուկրաինացի ժողովրդի հետ մենք ունենք հին բարեկամական կապեր և սերտ հարաբերություններ։ Դրանից բացի, իհարկե, մենք ունենք մեծ հայկական համայնք Ուկրաինայում՝ կես միլիոն և 2 միլիոն՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Այսպիսով, մեզ մոտ արդեն ժամանում են Հայաստանում ապաստան փնտրող հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ՝ ոչ միայն հայեր, այլև ազգությամբ ռուսներ և ուկրաինացիներապաստան են փնտրում Հայաստանում:

Մենք արդեն այս կամ այն կերպ ազդեցություն կրել ենք և, իհարկե, ցանկանում ենք, որ այս ճգնաժամը հնարավորինս շուտ ավարտվի, և հուսով ենք, որ բանակցությունները, որոնք վարել են երկու կողմերը, հաջողություն կունենան»,– ասել է նա։

Հաղորդավարը նշել է, որ միջազգային հանրությանն ասում է, որ դա ռազմական գործողություն է, որ դա ներխուժում է Ուկրաինա և հարցրել, թե ինչ է կարծում դեսպանը, ինչին Վարուժան Ներսեսյանը պատասխանել է․

«Ինչպես ասացի, մենք շատ սերտ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ։ Մենք այն վիճակում չենք, որ գնահատական տանք։ Մեր կառավարությունը լիովին չեզոք է այս իրավիճակում։ Ինչպես ասացի, մեր դիրքորոշումն է օգնել նրանց՝ երկու կողմից էլ, որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության: Այս փուլում ամենակարևորը ոչ թե գնահատականներ տալն է, այլ արյունահեղությունը դադարեցնելը։ Սա ամենակարևոր խնդիրն է բոլոր ներգրավված կողմերի համար, լինի Հայաստանի, լինի միջազգային հանրության, Ռուսաստանի Դաշնության, թե Ուկրաինայի։ Ամենակարևոր խնդիրը արյունահեղությունը դադարեցնելն է, հետո իրավիճակի զննումն ու լուծումներ գտնելը, քանի որ այս տառապանքը բոլորինն է։ Միջազգային հանրությունն այնքան փոխկապակցված է, որ այս տառապանքը լոկալ բնույթ չի կարող կրել»:

Վարուժան Ներսեսյանը նաև ասել է, որ «երբ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ենթարկվեցին ագրեսիայի Ադրբեջանի և, ի դեպ, նաև Թուրքիայի կողմից, մենք սպասում էինք, որ աշխարհը բուռն կարձագանքի։ Այնպես որ, մենք գիտենք, թե ինչ է, երբ բնակչությունը, երբ խաղաղ բնակչությունը ռմբակոծության տակ է»:

Հարցին ինչպես պետք է դադարեցվի արյունահեղությունը, ինչ լուծում կարող է լինել, դեսպանը պատասխանել է․ « Դե առաջին հերթին, երկու երկրներից է կախված ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլական ունենալը, ընդհանուր լուծում գտնելը վերաբերում է Ռուսաստանին և Ուկրաինային: Այս ազգերն ունեն ընդհանուր պատմություն։ Իսկապես, ցավալի է տեսնել, թե ինչ է կատարվում: Նրանք կիսում են ընդհանուր պատմություն, ընդհանուր ավանդույթներ, այդ իսկ պատճառով սա շատ-շատ ցավալի է: Երկու երկրներին էլ առաջին հերթին անհրաժեշտ է փոխադարձ արդար լուծում գտնել, որպեսզի նրանք գոհ լինեն և ստեղծեն իրենց համար ընդհանուր ապագա»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img