ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքում կանցկացվի հանդիսավոր միջոցառում։
«Մենք «Խանքենդի» կոչվող ինքնաթիռով թռչում ենք Ֆուզուլիի (Վարանդա-Խմբ.) օդանավակայան՝ Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Շուշա (Շուշի-Խմբ.) այցելելու համար։ ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը նշվելու է Շուշայում (Շուշի-Խմբ.) այս կազմակերպության կառույցների հետ։ ՄԱԿ-ի դրոշը կծածանվի «ազատագրված» (չակերտները-Խմբ.) Շուշայում (Շուշի-Խմբ.)»,- գրել է Հաջիևը Twitter-ի իր միկրոբլոգում։