ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ասել է, որ հասկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ուկրաինացի ժողովրդի հիասթափությունը, սակայն նշել է, որ դաշինքի համար կարևոր է խուսափել իրավիճակի էսկալացիայից, գրում է korrespondent.net-ը:
«Ես հասկանում եմ նախագահ Զելենսկիի և ուկրաինացի ժողովրդի հիասթափությունը, քանի որ նրանք դարձել են նախագահ Պուտինի զավթիչ զորքերի հետ դաժան, անիմաստ պատերազմի զոհերը», — հավելել է Ստոլտենբերգը։