Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները համաձայնության են եկել ազգային արժույթներով հաշվարկների փուլային անցման մասին: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի, որ Ռուսաստանի Դաշնության տուրքի հիմնական հաշվարկը ստացվի ռուբլով։
«Այսպիսով, մենք սկսել ենք միասնական ռուբլու տարածություն ձևավորել»,- պարզաբանել է Ռեշետնիկովը։