ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ստորաբաժանումը հրապարակել է ամենամյա World Happiness Report զեկույցը, որը հինգերորդ տարին անընդմեջ գլխավորել է Ֆինլանդիան:
Զեկույցում ներառված է աշխարհի 146 երկիր: Դասակարգման ժամանակ մասնագետները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն։
Առաջատար տասնյակում են Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդսները, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը, Նոր Զելանդիան:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն Լիտվան և Էստոնիան՝ համապատասխանաբար 34-րդ և 36-րդ, Ղազախստանը՝ 40-րդ, Լատվիան՝ 42-րդ, Ուզբեկստանը՝ 53-րդ, Մոլդովան՝ 62-րդ, Ղրղզստանը՝ 64-րդ, Բելառուսը՝ 65-րդ, Թուրքմենստանը՝ 78-րդ, Ռուսաստանը՝ 80-րդ, Հայաստանը՝ 82-րդ (նախորդ տարի 86-րդ տեղում էր), Տաջիկստանը՝ 83-րդ, Ադրբեջանը՝ 92-րդ, Ուկրաինան՝ 98-րդ, Վրաստանը՝ 105-րդ տեղերում։ Մինչդեռ Իրանը 110-րդ, իսկ Թուրքիան 112-րդ տեղերում են:
Զեկույցի վերջին տասնյակում են Զամբիան, Մալավին, Տանզանիան, Սիերա Լեոնեն, Լեսոտոն, Բոտսվանան, Ռուանդան, Զիմբաբվեն, Լիբանանը, Աֆղանստանը: