Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Սլաք. ԱՄՆ-ի Պաշտօնական Դիրքորոշում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

    ԱՄՆ նախագահ Պայտընը առաջինն էր, որ Ուքրայինայում պատերազմի կապակցութեամբ՝ Ռուսաստանի նախագահ Փութինին համարեց ռազմական/ պատերազմական յանցագործ։

    Չուշացաւ ռուսական կողմի խիստ բողոքն ու պատասխան ստանալու դիմումը։ Եւ Սպիտակ Տան խօսնակը հանդէս եկաւ յայտարարութեամբ։ Նա նշեց, որ նախագահ Պայտընի ասածը Միացեալ նահանգների պաշտօնական դիրքորոշումը չէ  խօսնակն աւելացրեց,- Պայտընը՝ ի տես պատերազմից տուժած վայրերի տեսարանների, միայն ասել է իր սրտի խօսքը… Այսքան։

    Իհարկէ, ԱՄՆ Սենադը միաձայնութեամբ քուէարկեց մի բանաձեւ, որտեղ նշուած է այդ բառ-եզրոյթը։ Լուրը տեսայ միայն Ռոյթերզ լրատուականում, ու դա շատ սեղմ լուր էր։ Ինձ հասու լրատուները չեն գրել այդ մասին։ Այսինքն՝ Սենադի բանաձեւը լրատուների ուշադրութեան կեդրոնում չի եղել․ չեն ներկայացրել։

    Ես չգիտեմ Սենադի նման բանաձեւը կարո՞ղ է իրաւական հետապնդման հիմք դառնալ, թէ՞ ԱՄՆ-ի պաշտօնական յայտարարութիւնը պիտի կատարի ոչ թէ Օրէնսդիրը, այլ՝ Գործադիր իշխանութեան համապատասխան մարմինները․ օրինակ՝ նախագահը, Արտգործ նախարարութիւնը կամ ուրիշ։ Սա արդէն նեղ մասնագիտական հարց է, որի մասին կարող են ճշգրիտ խօսք ասեն մասնագէտները։

    Ու հարց է,- Ինչո՞վ էին պակաս 44օրեայ պատերազմի ահաւոր տեսարանները՝ Ուքրայինականի տեսարաններից։ Եւ ո՞վ խօսեց այդ մասին։ Աշխարհը իմացա՞ւ․․․ ՈՉ։ Բայց Ուքրայինայի պարագայում լուրերը նորոգւում են ամեն ժամ, ամեն րոպէ, տեսարանների պակաս էլ չկայ։

    Հայերը համացանցային հարթակներում իրենց բողոքն ու հիասթափութիւնն են յայտնում արեւմտեան աշխարհից։ Եւ իրաւունք ունեն։ Պայթել է “մարդու իրաւունքների”, “եսիմ-ինչ արժէքների ու գաղափարների” փուչիկը։ Ու դա լաւ է։ Սա մի կարեւոր իրողութիւն է, որպէսզի հայը յիշի ու երբեք չմոռանայ հենց այդ “արժէքները” կրողների վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ աւելի քան 100 տարի առաջ։ Պայթեց այդ փուչիկը յատկապէս հայ երիտասարդների մօտ։ Եւ ոչ-միայն հայերի մօտ։

    Հիմա մնում է պայթի մի ուրիշ փուչիկ, ու ես յոյս ունեմ դա չի ուշանայ․․․ ՊԻՏԻ ՊԱՅԹԻ “խաղաղութեան դարաշրջան” կոչուող “գաղափարի” փուչիկը։ Այս մէկն արդէն հայութեան գոյութեան, հայրենիք ունենալու, հայեցի սերունդներ կրթելու եւ ազգային արժէքների ու շահերի հիմքի վրայ՝ զարգանալու եւ առաջանալու նախապայմանն է։ Պիտի պայթի նիկոլի, ՔՊ-ականների եւ թուրքի դրածոյ իշխանութիւնների փչած այս փուչիկը եւս։ Ու, կը պայթի։

*     *     *

Քաղաքականութիւնն ու դիւանագիտութիւնը ամեն մի ծաղրածուի, տհաս ամբոխավարի գործը չէ։

    Ուքրայինայի նախագահ Զելենսկին մի ամպագորգոռ յայտարարութիւն արաւ՝ իր եւ Ռուսաստանի նախագահ Փութինի համդիպում կազմակերպելու համար։ Այս ուղղութեամբ աշխատանք են տանում Թուրքիայի եւ Իսրայէլի իշխանութիւնները։

    Ճիշտ ու տեղին էր ռուսական կողմի պատասխանը․ նրանք ընդառաջեցին այդ հանդիպմանը, ԲԱՅՑ, միայն այն ժամանակ, երբ կազմուած ու պատրաստ կը լինի ստորագրուող համաձայնութիւնը։ Ռուսաստանի նախագահի խօսնակի խօսքը ճիշտ է։ Նա նշեց,- նախագահները չեն հանդիպում հարցեր քննարկելու համար։ Հարցերի քննարկումը եւ համաձայնագրի ձեւաւորումը կատարւում է համապատասխան մարմինների եւ լիազօրուած ներկայացուցիչների կողմից։

    Ռուսական կողմի պատասխանը դիւանագիտական էր, իսկ դերասան-կատակերգու Զելենսկին, որ չգիտես ինչի բերումով յայտնուել է Ուքրայինայի նախագահութեան աթոռին, ասաց քաղաքականութիւնից ու դիւանագիտութիւնից հեռու խօսք/ առաջարկ։

    Զելենսկիի խօսքը ինձ յիշեցրեց Հայաստանի Արտգործ նախարար Արարատ Միրզոյեանի՝ մի-երկու օր առաջ ասած մի խօսք։

    Միրզոյեանը դիմեց Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ միջնորդեն Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ խաղաղութիւն հաստատելու աշխատանքներին։

    Պարոն Միրզոյեան ջան, մինչեւ հիմա Մինսկի խմբի համանախագահ երկրները պաշտօնական ոչ-մի բան չեն ասել քո առաջարկի/ կոչի վերաբերեալ․ բացի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։ Նա ասաց, որ իրենք ամեն ինչ կ՛անեն այդ ուղղութեամբ։ Ես կարծում եմ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչները զարմացել են Հայաստանի Արտգործ նախարարի տհասութիւնից ու դիւնագիտութիւնից այդքան հեռու իր առաջարկից։ Չէ՞ որ Մինսկի խմբի համանախագահներին մանդատ է տրուած Արցախի հարցի կարգաւորման համար ենթահող ստեղծել․․․ Ու միայն դա։

    Մինսկի խմբի համանախագահները ոչ-մի յայտարարութիւն չարեցին նոյնիսկ 44օրեայ պատերազմի օրերին եւ այդ կապակցութեամբ։ Հիմա մեր Արարատը․․․ Կամ ինքը հեռու է դիւանագիտական այս նրբութիւններից, կամ, պարզապէս, հայերին յիմարի տեղ է դրել, ժամանակ է շահում, որպէսզի թաքուն համաձայնութիւնները վերջնականանան։ Այս մասին կարող են ասել նիկոլն ու ՔՊ-ական իշխանութիւնները։

    Իհարկէ, տարբեր կը լինէր, եթէ Միրզոյեանը առանձին նշէր այդ երեք երկրների անունները․- ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա՝ առանց ասելու “Մինսկի խմբի համանախագահներ” բառերը։ Դա արդէն ուրիշ է։ Բայց մեր Արարատը․․․

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img