Փախստականների թիվը, որոնք Ուկրաինայից Լեհաստան են ժամանել Ուկրաինայում ռազմական գործողություն լսկսվելու սկզբից, գերազանցել է 2 միլիոնը: Այս մասին Twitter-ում հայտնել է հանրապետության սահմանապահ ծառայությունը:
«Այսօր՝ մարտի 18-ին, 09:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) Ուկրաինայից փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը: Դրանք հիմնականում երեխաներով կանայք են»,- տեղեկացնում է ծառայությունը: Լեհաստանի սահմանային պահպանության տվյալներով՝ վերջին օրերին փախստականների հոսքն սկսել է նվազել: