Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են կազմակերպվել Երուսաղեմում, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը փորձում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման գործում։
«Մենք երախտապարտ ենք այդ ջանքերի համար, որպեսզի վաղ թե ուշ սկսենք խոսել Ռուսաստանի հետ: Հավանաբար Երուսաղեմը խաղաղություն գտնելու ճիշտ վայրն է», — ասել է նա երկուշաբթի իր տեսաուղերձում: