Արցախում երեկվանից դադարեցված գազամատակարարումը դեռ չի վերականգնվել. ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ «Արցախգազ» ԲՓԸ–ի հաղորդմամբ, մարտի 8-ին, ժամը 1։00–ի սահմանում, մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում խափանվել էր գազամատակարարումը։