Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի 3 բնակիչներ իրենց տները կառուցելիս ի վեր չեն կարողանում ստանալ սեփականության վկայական։ Բնակիչների խոսքով՝ Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ այն տարածքները, որտեղ կառուցված են տները, ՀՀ տարածքում չեն գտնվում։
Թեմայի հետ կապված Tert.am–ը զրուցել է Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանի հետ։
Վարչական ղեկավարը նշեց, որ քարտեզի վրա իրենց բնակության հասցեները առկա չեն։ «Այդ հասցեները համայնքապետարանն է իրենց տրամադրել, որ կարողանան նպաստ ստանալ, վճարումներ անել և այլն, բայց քարտեզի վրա նման տվյալ չկա։ Աստված չանի, եթե վաղը դելիմիտացիա, դեմարկացիա լինի, որի հետևանքով այդ տարածքերը համարվեն ադրբեջանական, այդ մարդիկ զրկվելու են իրենց տներից, հիմա սեփականության վկայական չունեն, որ գոնե ուրիշ տեղ պետությունը կարողանա իրենց տուն հատկացնել»,– ասաց Աղբալյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում