Ապրիլ ամսվա ընթացքում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որի ընթացքում տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպում: Այս մասին այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ փակ հանդիպման ընթացքում հայտնել է վարչապետը:
Տեղեկությունը Factor.am-ին հայտնեցին ՔՊ պատգամավորներից։ Ըստ մեր աղբյուրի` Փաշինյանը նշել է, որ հանդիպման նախաձեռնությունը Եվրոպական միությանն է: