Ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը իր տելեգրամյան ալիքում հայտնում է, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների, ՀՀ սահմանի Մեղրիի հատվածում՝ իրանաադրբեջանական սահմանին, ադրբեջանական զինված ուժերի կուտակումներ կան և հարձակման վտանգ։
Ըստ նույն աղբյուրի՝ Նախիջևանի հատվածում նկատվել է հակառակորդի զորքի և զինտեխնիկայի կուտակում։ Չի բացառվում, որ Բաքուն որոշել է Զանգեզուրի միջանցքի հարցը լուծել ռազմական ճանապարհով՝ այդկերպ ճնշում գործադրելով պաշտոնական Երևանի վրա։
Աղբյուրը գրում է, որ նկատի է առնվել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունն այս պահին կենտրոնացած է Ուկրաինայում ռազմական գործողության վրա։