Օրեր առաջ Կիևի առևտրի կենտրոնը հրթիռակոծության ենթարկվեց։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարեցին, որ ռուսական կողմը խաղաղ բնակչության վրա է հարձակվում։
Այսօր ռուսական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, որտեղ ներկայացնում են, որ ուկրաինական զինվորականները այդ նույն առևտրի կենտրոնը օգտագործել են որպես ռազմական պահեստ, որտեղից զենք զինամթերք էին մատակարարվում։ Համաձայն ռուսական կողմի՝ առևտրի կենտրոնը որպես ռազմական օբյեկտ ոչնչացվել է։