Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի հայությանը աստիճանաբար տարհանում են գնդակոծման տակ գտնվող քաղաքի մնացած բնակչության հետ միասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AnalitikaUA.net-ին այդ մասին հայտնել է Կրամատորսկի հայ համայնքի ներկայացուցիչ Վահե Մամիկոնյանը:
«Համայնքի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են տարհանվել, աստիճանաբար դուրս են բերում քաղաքից դեպի ավելի անվտանգ շրջաններ, բայց համայնքի հիմնական մասը դեռ քաղաքում է: Իշխանությունները առավելագույն ջանքեր են գործադրում տարհանումը կազմակերպելու համար»,- ասել է Մամիկոնյանը: