«Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ CNN-ին տված հարցազրույցում։
«Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն հասանելի է նաև հանրությանը, կարող եք կարդալ, թե ո՛ր դեպքում կարող է կիրառվել միջուկային զենք։ Եթե երկրին սպառնացող գոյաբանական վտանգ կա, ապա այն կարող է օգտագործվել՝ մեր հայեցակարգին համապատասխան», — հայտարարել է Պեսկովը։