Լեհաստանի հետախուզական ծառայությունը պատրաստել և երկրի ԱԳՆ է ներկայացրել 45 ռուս դիվանագետների ցուցակը, որոնց Վարշավան մեղադրում է հետախուզական գործունեության համար։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է լեհական հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինը։
Ռուսական կողմն արդեն իսկ հայտարարել է, որ սա անպատիժ չի մնալու։