Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախում կրկին գազի մատակարարումը դադարեցնելու խնդրի առնչությամբ, կոչ արել թույլ տալ վերսկսել գազամատակարարումը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն:
«ԵՄ-ն մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման վերստին անջատմամբ: Շտապ անհրաժեշտ է վերականգնել մատակարարումը տեղի տուժած բնակչությանը»,-գրել է Ստանոն: