Եվրամիությունը հավանություն Է տվել Ուկրաինային գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մասին համաձայնագրին։
Այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին: Ինչպես գրում Է գործակալությունը, համաձայնությունը Եվրամիությանը թույլ կտա Կիեւին հանձնել այնպիսի նյութեր, ինչպիսիք են արբանյակային լուսանկարները:
Bloomberg-ի զրուցակիցների խոսքով՝ համաձայնագիրը վավերական կլինի մեկ տարի եւ նախատեսում Է երկարաձգման հնարավորություն։