Երեքշաբթի, 14 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

ՊՆ-ն հաստատում է` Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա․ Hetq.am

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

hetq.am-ը գրում է, որ  վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝ Ներքին Հանդում, որտեղ ադրբեջանական կողմը դիրքերն առաջ է բերել։

Դեռ 2021 թվականի նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հեռախոսազրույցից հետո Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու վերաբերյալ՝ միջադեպերից խուսափելու համար։

Հաշվի առնելով վերջին շրջանում առկա իրավիճակը՝ «Հետք»-ը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցում էր ուղարկել՝ խնդրելով նշել, թե, ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատվե՞լ է Շառլ Միշելի մատնանշած հատուկ կապը, եթե այո, ապա հայկական ու ադրբեջանական կողմերը ուղիղ շփում ունեցե՞լ են այդ կապով։

Պատասխանում, որը ստորագրել է ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, ՀՀ պաշտպանություն նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանությունների նախարարությունների միջև հաստատվել է վերոնշյալ հատուկ կապը՝ հավելելով, որ «հնարավոր չէ տրամադրել բովանդակային տեղեկատվություն՝ ելնելով կապի գաղտնիության ռեժիմի ապահովման անվտանգությունից»։

Այստեղ հետաքրքրականն այն է, որ Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ հստակ նշվում էր, որ հատուկ կապը հաստատվելու է երկու երկրի պաշտպանության նախարարների միջև, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն իր պատասխանում կիրառում է «նախարարությունների միջև ձևակերպումը»։ Հետևաբար, հասկանալի չէ՝ արդյոք Սուրեն Պապիկյանն ու Զաքիր Հասանովն են գտնվում հեռախոսակապի տարբեր ծայրերում, ինչպես ավելի վաղ նշում էին եվրոպացի պաշտոնյաները։

Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է նաև պատասխանել, թե ինչ կապի միջոց են կիրառում կողմերը։ Խոսքը հեռախոսի՞, տեսակապի՞, թե՞ մեկ այլ միջոցի մասին է։ Պաշտպանության նախարարությունը նաև չի նշում, թե վերջին անգամ երբ են կապ հաստատել կողմերը և, ի վերջո, արդյոք հնարավոր եղե՞լ է այդ կապի միջոցով կանխել երկու երկրի շփման գծում հնարավոր բախումները։

Ըստ պաշտպանական գերատեսչության՝ «իրադրությունը ՀՀ պետական սահմանին կայուն է», իսկ «Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համատեղ մշտապես տարվում են աշխատանքներ Արցախի սահմանային հատվածներում տեղի ունեցող միջադեպերի կանխման և կարգավորման ուղղությամբ»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img