Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ՌԴ-ի հետ բանակցային գործընթացը՝ այն բնութագրելով բարդ, երբեմն սկանդալային, սակայն, նախագահի խոսքով, իրենք քայլ առ քայլ առաջ են գնում:
Ինչպես գրում է unian.net-ը, նա այս մասին ասել է ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում:
«Ուկրաինայի ներկայացուցիչներն աշխատում են բանակցությունների վրա, որոնք գրեթե ամեն օր շարունակվում են: Դա շատ դժվար է: Երբեմն սկանդալային: Բայց մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում»,- ընդգծել է նա: