Կառավարությունը դրական եզրակացություն տվեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում և ուղեկցող օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությանը:
Նախագիծը նպատակ ունի անմիջապես օրենքը ընդունելուց հետո սահմանափակել կանխիկ եղանակով և վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների կատարումը, իսկ 6 ամիս հետո նաև՝ էլեկտրոնային դրամապանակների միջոցով օգտահաշիվների լիցքավորումը:
Սեպտեմբերից արգելվում է շահումով բոլոր խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով, բացառությամբ իրենց պաշտոնական կայքերում, խաղատների, խաղասրահների, բուքմեյքերայան գրասենյակների շենքերի, սրահների վրա փակցվող գովազդների:
Թույլատրվում է գովազդներ տեղադրել ՀՀ սահմանային մուտքի կետերում, առնվազն չորսաստղանի հյուրանոցներում ու վիճակախաղերի վաճառակետերում։