Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը մտադիր է Ուկրաինայի համար «ռազմական աջակցության նոր խոշոր փաթեթի մասին» հայտարարել ՆԱՏՕ-ի եւ G7-ի ղեկավարների՝ մարտի 24-ի հանդիպմանը: Այդ մասին հաղորդել է Դաունինգ Սթրիթը:
«Հայտարարված միջոցները ներառում են 25 միլիոն ֆունտ՝ Ուկրաինայի բանակի համար, ինչպես նաեւ 6 հազար հրթիռ, որոնք բաղկացած են հակատանկային զենքից եւ բեկորա-ֆուգասային համակարգերից»,-ասվում է մամուլի տեղեկագրում: