Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ուկրաինա արևմտյան խաղաղապահ զորախումբ ուղարկելու Լեհաստանի առաջարկը հղի է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգով։ Բելառուսի ղեկավարի խոսքերը հինգշաբթի մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Տեսնում եք չէ՞՝ այդ խելագարված լեհերն արդեն առաջարկում են… եկեք խաղաղապահ ուժեր ստեղծենք, 100 000 ու Լվովով բերեք Ուկրաինա: Դուք հասկանո՞ւմ եք, որ սա երրորդ համաշխարհային պատերազմն է, իսկ ի՞նչ եք կարծում, մենք կմնանք մի կողմում կանգնա՞ծ»,-խորհրդակցության ժամանակ ասել է Բելառուսի ղեկավարը: