ԵԱՏՄ երկրները այս պահին չունեն ապրանքերի դիֆիցիտ, պարենային անվտանգության խնդիր, որպես այդպիսին, չկա։ Այս մասին լրագողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այլ բան է, եթե երկրներից ոմանք ինտենասիվ արտահանումներ անեն իրենց պաշարներից, ապա հնարավոր է, որ ունենանք։ Ռուսաստանը, տեսնելով այդ իրավիճակը, առաջարկել է բոլոր երկրներին փակել արտաքին կոնտուրները, այսինքն՝ փակել արտահանումը իրենց երկրներից, այդ պարագայում են իրենք պատրաստ արտահանել իրենց ամբողջ ծավալը։ Ռուսաստանը մեզ էլ է ասում՝ ռիսկ կա, որ կգան, ձեր մոտից ցորեն կարտահանեն, փակե՛ք ձեր սահմանը, որպեսզի մենք կարողանանք անկաշկանդ ձեզ հետ առևտուր անել և ձեզ մատակարարում անել անհրաժեշտ ծավալնեով»,– ասաց նախարարը։