Երևանի փողոցների պատերին վրա քաղաքացիները շարունակում են փակցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին իրազեկող ինքնակպչուն պաստառներ:
Այսօր նկատեցինք, որ նոր պաստառներ հիմնականին մէջ կպցված են Օպերայի, Կոմիտասի, ինչպես նաեւ Տերյան եւ Իսահակյան փողոցների վրա:
Նշենք, որ Chap․am-ը անցյալ շաբաթներում եւս նույն երեւույթը նկատած էր Երևանի տարբեր վայրերում:
Հիշեցնենք, որ «Ազատագրական շարժումը» նախաձեռնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք, որ կիրականացվի ամեն օր ժամը 17:00 – 20:00 Երեվանի Հյուսիսային պողոտային վրա եւ ըստ շարժումի անդամներուն՝ նաեւ առցանց հետեւյալ կապով. https://form.jotform.com/220514077543047







