Ռուս խաղաղապահներն այժմ բանակցություններ են վարում Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ մտած ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Փառուխի գյուղապետ Վարդան Մխիթարյանը։
«Մարդկանց շուտ տարհանել ենք, ճանապարհներ են եղել, մեջերով անցել են։ Իրենք տարբեր ուղղություններով, առանց կրակոցի, շղթա կազմած մտել են գյուղ։ Ադրբեջանցիների դիրքերը մեր գյուղից հեռու են 1 կիլոմետր»,- նշեց գյուղապետը։
Խրամորթի վարչական ղեկավար Զորիկ Աբրահամյանը հարցերին չպատասխանեց. «Վիճակը լավ չէ»,– կարճ ասաց նա ու հեռախոսն անջատեց։