Երկուշաբթի, 10 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Գառնիկ Յակուբեանի լուսե հիշատակին. Հրանուշ Հակոբյանի ցաւակցագիրը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Յակուբեան գերդաստանի բոլոր անդամներին,

սգակիր կնոջը՝ Անիին, սիրասուն զավակներին, Վազգենին,

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության  մեծ ընտանիքին

Մեր  Մեծագույն Հայ,  ազնվագույն Բարեկամ,  հայտնի Բարերար, հայրենասեր և ազգասեր,  խոհեմ և փորձառու Գործիչ Գառնիկ Յակուբեանը դարձավ հավերժի ճամփորդ։

Խորապես վշտակցում եմ Յակուբեանների ընտանիքին, քեզ՝ իմ սիրելի՛, թանկագի՛ն  և համեստափա՛յլ Անի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության  ղեկավարությանը, ցավակցում եմ մեզ  բոլորիս, քանզի ազնիվ ու նվիրյալ Հայորդու մահը մեծ կորուստ է ոչ միայն Յակուբեան գերդաստանի, նրան  ճանաչողների, սիրիահայ համայնքի, այլև բոլորիս  համար:  

Այս ծանր ժամանակներում, երբ ալեկոծված է մեր ողջ ժողովուրդը,  երբ ունեցել  ենք անչափ թանկ կորուստներ, ծվատված ու արնածոր են մեր սրտերն ու հոգիները, բզկտվել է  Արցախ աշխարհը, պատկերացնում եմ,  թե ինչպիսի հոգեկան տառապանք ու խռովք է ապրել այդքա՜ն հայրենասեր, այդքա՜ն ազգասեր ու մարդասեր Անհատը: Մարդ, ով լիաբուռն ու  վեհանձնորեն օգնեց իր հայրենակիցներին, Սիրիայում և սիրիական աղետից հետո:  

 Գառնիկ Յակուբեանը զավակն է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ, տառապյալ մարդկանց, ովքեր հաստատվեցին Սիրիայի հյուրընկալ հողում և շուտով Յակուբեան ընտանիքն իր աշխատասիրության, բանիմացության և պատասխանատվության շնորհիվ կարողացավ լայնամասշտաբ բիզնես ծավալել Սիրիայում, և Գառնիկ Յակուբեանն էլ դարձավ այդ ամենին ոգի և շունչ հաղորդող անձնավորությունը: Նա օտար ափերում ճանաչում, պատիվ ու հեղինակություն ձեռք բերեց և ապրեց իր կյանքը՝ որպես  լավագույն Հայ,  համեստ և խելացի Մարդ և մեծ Բարերար, Մայր Ժողովրդի և Հայ Եկեղեցու  նվիրյալ Զավակ:

Ես  հնարավորություն եմ ունեցել հանդիպելու և գործակցելու Յակուբեան ընտանիքի հետ, լսելու Յակուբեանի խորագետ խոսքը, հավասարակշռված խորհուրդները, վայելելու նրա և սիրասուն տիկնոջ փառավոր ներկայությունը:  Յակուբեանների հետ քննարկել եմ Հայրենիք-Սփյուռք գործակցության շատ ու շատ նախաձեռնություններ, ազգաշահ ծրագրեր, լսել նրանց  առաջարկությունները, ինձ համար բացահայտել Հայրենիքի և հայկական Սփյուռքի ապագային միտված Յակուբեանական տեսլականը: Գառնիկ Յակուբեանը հաստատուն կերպով կանգնեց կարոտյալի և անզորի կողքին, բարոյական և նյութական աջակցությամբ սպեղանի դրեց  դժբախտության ու վտանգի մեջ հայտնված, ծվեն-ծվեն եղած ժողովրդի ցավին ու վերքին, դարձավ  Սիրիահայության և Հայրենիքի ամուր հենարանն ու տարաժամին փրկության հուսալի պատվարը: Նա լռելյայն կատարում էր լայնամասշտաբ բարեգործություններ՝ ուղղված սիրիական համայնքի ծաղկմանը, ՀԲԸՄ հզորացմանը, մատուցում անձնուրաց  ծառայություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: 

Գառնիկ Յակուբեանը եղավ և մնաց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հզոր հենասյուներից մեկը, Պողոս Նուբարի ու Ալեք Մանուկեանի հավատավոր աշակերտն ու նրանց գաղափարների շարունակողը և՛ Սիրիայում  և՛ Հայաստանում: Նա որպես հավատավոր զինվոր, որտեղ էլ որ եղավ, միշտ կենսագործեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության որդեգրած <<Հայկականություն-Բարեհոգություն-Ընգդծված Մարդասիրություն›› արժեշղթան և իր շրջապատում, իր պատվավոր և փառահեղ ներկայությամբ շատերին  պարտադրեց զինվորագրվել այդ վեհ գաղափարներին: Լինելով բարձր արժեքների դավանող  ու  մարդկային գեղեցիկ որակներ կրող  անձնավորություն, ծավալելով հայանպաստ և հայրենապաշտ գործունեություն, դիմակայելով տարբեր ժամանակներում մեր ազգին պարտադրված մարտահրավերներին, նա սիրիական  պատերազմի ժամանակ առանց դյուզն իսկ տատանվելու  իր գերդաստանով բռնեց Հայրենիքի ճամփան՝ օրինակ ծառայելով շատերին, եկավ  և հաստատվեց Հայստանում:

Միշտ հիացել եմ Գառնիկ Յակուբեանի  մարդկային հրաշալի որակներով։

Նա իսկական Նահապետ էր, արժանապատիվ ու առինքնող, համեստ ու իմաստուն:

Անհուն սիրով և քնքշանքով էր վերաբերում իր ընտանիքին, կնոջը՝ Անիին, որդուն, դուստրերին  և թոռներին: 

Թեև այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ Մեծ հայը, Մեծ Մարդը, սակայն մնացին նրա  բարեգործությունները, նրա կատարած ազգանվեր  գործերը, նրա շնորհիվ  իրականացված բազում ծրագրերը:

Ցավակցում եմ Յակուբեանի կնոջը, զավակներին, Վազգենին, հարազատներին, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին, բոլոր անդամներին, նրան ճանաչողներին և բոլորիդ հետ միասին սգում Գառնիկ Յակուբեանի երկրային կյանքի ավարտը, հայտնում եմ իմ խորին ցավակցությունը  և կիսում  Ձեր վիշտը։

Ափսո՜ս, հազա՛ր ափսոս…

Թող Աստված Գառնիկ Յակուբեանի հոգին լուսավորի և արժանացնի նրան  երկնային Արքայության։

‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի և

վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››:

Անկեղծ վշտակցությամբ`

Հրանուշ Հակոբյան

ՀՀ Սփյուռքի հիմնադիր նախարար,

Արտակարգ և լիազոր դեսպան,

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img