Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն թույլ չի տա ռուսական գազի դիմաց վճարումներ կատարել ռուբլով, հայտնում է Reuters-ը։
Պաշտոնյան այս տարբերակն անընդունելի է համարել, քանի որ, նրա կարծիքով, ռուբլով վճարումները կլինեն Եվրամիության կողմից սահմանված հակառուսական սահմանափակումների խախտում։