Չորեքշաբթի, 21 Մայիսի, 2025
- Գովազդ -spot_img

Գուրգէն Եանիկեան. Յիշատակ եւ Խնկարկում «Եռաբլուր» Պանթեոնում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Բարձր պահենք Գուրգեն Յանիկյանի վառ հիշատակը, ով ցույց տվեց թե հայ ժողովրդի պատմության ամենադժվարին պահերին որքան կարեվոր է հայ անհատի դերը․․․». Սոյն կոչով «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը «Եռաբլուր» պանթեոնում կատարեց Գուրգէն Եանիկեանի նվիրված հիշատակի ու խնկարկման արարողություն։

Գուրգեն Յանիկյանը 1973 թ․ հունվարի 27-ին 13 փամփուշտ էր արձակել Սանտա Բարբարայում Թուրքիայի հյուպատոսի ու փոխհյուպատոսի վրա, ինչի համար դատապարտվել է ցմահ ազատազրկման, սակայն ծերության պատճառով 8 տարի անց ազատ է արձակվել։ Յանիկյանը մահացել է 1984 թ․։ Նրա աճյունասափորը հայրենիքում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ամփոփվեց 2019 թ․ մայիսի 5-ին։

Արդարեւ երեկ՝ մարտի 27-ին, ժամը 12։00-ին «Եռաբլուր» պանթեոնում տեղի ունեցավ հիշատակի ու խնկարկման արարողություն։

Միջոցառման կազմակերպիչ կազմակերպության ներկայացուցիչ՝ Վազգեն Պետրոսյանը այնտեղ արտասանած իր խոսքին մէջ ըսաւ. «Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք մեր ծերունի հերոսին, որը 78 տարեկան հասակում զենք վերցրեց և հայ ժողովրդի վրեժը լուծեց։ Նա ցույց տվեց, որ թուրքի հետ պետք է խոսել իր՝ զենքի լեզվով։ Մենք մեր երկրի մեջ, մեր հողի մեջ, որտեղ պապենականորեն 5000 տարի ապրում ենք, կռիվ ենք տալիս մեր գոյության համար այսօր։ Հայ ժողովուրդը այսօր կորցրել է իր տեղն ու դերը, քանի որ ձախողվել և դավաճանվել է ներսից։ Հայը մեկ անգամ էլ պետք է հավաքի իր ուժերը և ցույց տա աշխարհին, որ հայի հետ չեն խոսում «դու»-ով։ Երբ հայը կորցրեց ամբողջական Հայաստանի իր տեսլականը, սկսեց պարտվել, դարձավ չարչի և ողորմելի, քանի որ չուներ ապագայի տեսլական։ Ներկա պահին Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունեցել երկրաշարժ, քանդվել է հայոց պետականությունը, քանդվել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններ։ Հիմա պետք է այս շինաղբը թափել, ստեղծել նոր պետություն՝ նոր հիմքի վրա և թույլ չտալ, որ հայի արգանդը ծնի դավաճաններ, ովքեր կդավաճանեն հայ զինվորին, հայոց հողին, հայոց գրին և հայոց գրականությանը։ Յանիկյանը իր օրինակով ցույց տվեց, որ հայ անհատը՝ 78-ամա ծերունին, կարող է հայ ժողովրդի պատմության ընթացքը փոխել։ Յանիկյանից ընդամենը 2 տարի հետո ծնվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, որը 8 տարվա կռվի ընթացքում թուրքերին ահ ու սարսափի մատնեց։ Թուրքը, որ ՆԱՏՕ-ի երկրորդ մեծ ուժն է, սարսափի մեջ էր ամբողջ աշխարհում։ Հայ անհատները կատարեցին 320-ից ավելի գործողություն, սպանեցին 42 թուրք դիվանագետ»:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած հիշատակի ու խնկարկման արարողության ժամանակ խոսքի առին նաեւ ծանոթ մտավորական, գրող եւ հրապարախոս՝ Կարո Վարդանյան ինչպես նաեւ գրող, բանաստեղծ եւ հրապարակախոս՝ Վարուժան Ղազանջյան:

Հատկանշական էր Հայկական շաբաթօրյա դպրոցի (Սուրբ Խաչի կիրակնօրյա դպրոց) աշակերտներուն այցելությունըհայ ազատագրական գաղտնի բանակի կնքահայր Գուրգեն Յանիկյանի գերեզմանին։ Այս մասին կը նշէ նաեւ դպրոցին ֆեյսպուքի էջը, ուր շնորհակալության խոսք կա տիկին Ալլային՝ դպրոցի սաներին Յանիկյանի մասին կարևոր դրվագները պատմելու համար։

Նշենք, որ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի կնքահոր՝ Գուրգեն Յանիկյանի իրականացրած գործողության 50-ամյակին ընդառաջ «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը տարին հայտարարել է յանիկյանական ու նախաձեռնել «Նպատակ եւ ճշմարտություն» խորագրով միջոցառումների շարք:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img