Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն հայտարարել է, որ քաղաքի բնակչությանը պետք է ամբողջությամբ տարհանել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Մեծ թվով մարդիկ են գտնվում Մարիուպոլում։ Մոտ 160.000 մարդ, մեր գնահատականներով, գտնվում է արգելափակված Մարիուպոլում, որտեղ հնարավոր չէ ապրել, քանի որ ոչինչ չկա՝ ո՛չ ջուր, ո՛չ էլեկտրականություն, ո՛չ կապ»,- ասել է նա։