Հինգշաբթի, 7 Հուլիսի, 2022
- Գովազդ -spot_img

Տեսակէտ․ Ուքրայինա Եւ Ոչ Միայն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Նախքան Ռուսաստանի յարձակումը Ուքրայինա, Փութինն ու Ռուսաստանն ընդհանրապէս մեծ հաշուով սպառնալիք չէին ԱՄՆ-ի համար։ Պայտընի իշխանութեանն ու սպառուած դեմոկրատներին պատճառ էր պէտք, ե՛ւ արտաքին պատճառ էր պէտք, որպէսզի կարողանան մի առ ժամանակ երկարաձգել իրենց անիմաստ գոյութիւնը։

    Ներքին առումով նրանց բոլոր “հնարքները” ազդեցիկ չեղան, քանի որ վերջացած ու հնացած ոճ էր։ Միացեալ Նահանգներում ռէյսիզմի/ ցեղապաշտութեան վտանգ “սարքելը”, շատ շուտ կորցրեց իր ազդեցութիւնը, ու նրանց համար մնաց միայն մի ելք,- Աշխարհում ստեղծել թշնամի, որի “վտանգը” նկատի ունենալով՝ կարողանան միասնական դարձրել ամերիկացիներին, իրենց յայտարարեն դեմոկրատիայի եւ ազատութիւնների ջատագով եւ արդարացնեն արտաքին “նոր”, բայց իրականում, հին եւ նաֆթալին բուրող՝ ծանօթ, քաղաքականութիւնը։ Ա՛յս է պատահում հիմա “Ուքրայինական հարց”ի կապակցութեամբ։ Պայտընը դեմոկրատների հին թեւի “գոյութիւնը” երկարացնելու համար՝ արտաքին ոլորտում կտրուկ քայլերի կը դիմի ու կը խառնի աշխարհը։

    Ու պատահական չէր, որ ՆԱԹՕ-ի գագաթաժողովին Պայտընը ասաց միայն մի խօսք,- “ՆԱԹՕ-ն մինչեւ հիմա այսքան միասնական չի եղել”։ Չէ՞ որ արդէն լուրեր կային, որ Ֆրանսիայի նախագահութեան ընտրութիւններում տիկին Պենի յաղթելու դէպքում՝ Ֆրանսիան դուրս էր գալու ՆԱԹՕ-ից, ու Ֆրանսիային հաւանաբար հետեւելու էին ուրիշ երկրներ։ Իսկ հիմա ՆԱԹՕ-ն որոշեց ուժեղացնել իր ներկայութիւնը Եւրոպայի արեւելքում։ Ուքրայինայի կապակցութեամբ էլ մի քանի կարեւոր որոշումներ տուեց՝ զէնք ու զինամթերք ուղարկելու Ուքրայինայի իշխանութիւններին։

    Միացեալ Նահանգներում մեծ շրջանառութեան մէջ է դրուել ամերիկացի կարկառուն քաղաքական դէմքերից, հմուտ դիւանագէտ ու վերլուծաբան՝ արդէն վախճանուած Հենրի Քիսինճըրի նամակը, որ նա գրել էր 2014 թուականին՝ ՆԱԹՕ-ին Ուքրայինայի անդամակցութեան հարցով։ ՆԱԹՕ-ն 2008 թուականին որոշում ընդունեց քայլ առ քայլ անդամ դարձնել Վրաստանն ու Ուքրայինան։ Նոյն տարի, Ռուսաստանը ներխուժեց Վրաստան ու ճանաչեց Աբխազիայի ու Հարաւային Օսեթիայի անկախութիւնը։

    Ուքրայինայի պարագայում դէպքերը ուրիշ ընթացք ստացան։ 2015 թուականի “մայտանով” իշխանութեան եկան նորերը, որոնք կտրուկ հակառուս քաղաքականութիւն որդեգրեցին։ Գուցէ հետաքրքիր լինի մի իմանալ որ՝ նրանց իշխանութեան գալուց յետոյ մինչեւ այս պատերազմը Ուքրայինայի արեւելքում անկախութիւն յայտարարած երկու շրջանում, ռազմական գործողութիւնների հետեւանքով մահացել են 1000-ից աւել մանուկներ։ Ամբողջ թիւը չկարողացայ ձեռք բերել, բայց հենց այս մէկ տուեալի հիման վրայ՝ կար եւ գոյութիւն ունի Տոնպասում ցեղային մաքրագործումների իրական վտանգը։

    Բայց ի՞նչ էր գրել Քիսինճըրը՝ 2014 թուականի իր նամակում։ Ամբողջը առցանց հասանելի է։ Քիսինճըրը կտրուկ դէմ էր գնացել Ուքրայինան ՆԱԹՕ-ի անդամ դարձնելու սկսած գործընթացին՝ նշելով որ դա կը խախտի համաշխարհային խաղաղութիւնն ու ուժերի ներկայ հաւասարակշռութիւնը՝ ինչը ունենալուն է աղէտալի հետեւանքներ։ Եւ ինչքան ճիշտ էր Քիսինճըրի նախատեսութիւնն ու ահազանգը։ Քիսինճըրը դեմոկրատ էր, ու հիմա ԱՄՆ-ում տարբեր վերլուծաբաններ, որոնք մեծ կշիռ ունեն երկրի արտաքին քաղաքականութիւնը ձեւաւորելու գործում, կրկնում են նոյն տեսակէտը ու քննադատում են Պայտընի իշխանութեանը։ Այդ վերլուծաբանները հիմնականում դեմոկրատ են։ Սա մի կարեւոր տեղեկութիւն է, որ պիտի իմանան քաղաքական հարցերով հետաքրքրուողները։ Մի ճիշտ գնահատական, որը ՎԵՐՋԱՊԷՍ հասկացաւ հենց Ուքրայինայի ցեղապաշտ, նէօ-նացի նախագահ հրեայ Զելենսկին․․․ Բայց, հիմա ի՞նչ օգուտ․․․ Իր անխոհեմ որոշումներով ու գործերով՝ Ուքրայինայի արեւելքն ու հիւսիսը աւերակ դարձնելուց յետոյ։ Եւ այս արհաւիրքը սպասում է ողջ Ուքրայինային։

    (Արդէն լեհերի ախորժակն է բացուել։ Նրանք ուզում են ՆԱԹՕ-ի խաղաղապահ ուժերի դրօշի ներքոյ՝ իրենց ուժերը մտցնեն Ուքրայինայի լեհաբնակ Գալիցիա։ Լեհերը Գալիցիան իրենց պատմական հայրենիքն են իմանում)։

    Կարծում եմ, աշխարհը ճիշտ կանի չմտահոգուի միայն Ռուսաստանի տնտեսական անկումով (դա մեծ հաւանականութեամբ երկար չի լինելու)։ Միացեալ Նահանգներն ու Եւրոպան՝ առաջին հերթին, թող մտածեն իրենց տնտեսական վիճակով։ Ես չեմ կարողանում նոր տուեալներ ձեռք բերել ԱՄՆ-ում գնաճի տոկոսների մասին։ Պաշտօնական վերջին վիճակագրութիւնը դա համարեց մօտ 8 տոկոս՝ երկու ամսուայ ընթացքում, բայց երեւոյթներից դատելով՝ գնաճը շատ աւելին է։ Տեսնելով այն ահաւոր գնաճը, որ կայ հիմա ողջ Միացեալ Նահանգներում, եւ, ըստ երեւոյթի, դրա կասեցուելու կամ նահանջի նախանշանները չկան (Արդէն Պայտընն նշեց մօտալուտ նոր թանկացումների մասին, ու դրա մեղաւորը համարեց Փութինին…), ինձ թւում է, որ աշխարհն է գնում դէպի նոր անկում՝ ոչ միայն տնտեսութեան ոլորտում։

Եւ ո՞րն է այս հարցերի հիմնական լուծումը։

    Հիմնական լուծումը Միացեալ Նահանգներում իշխանափոխութեամբ է պայմանաւորուած։ Ու ես համարեա վստահ եմ, դա կը պատահի հենց Դեմոկրատ կուսակցութեան մէջ ձեւաւորուած եւ ամեն օր աւելի համակիրներ շահող նոր թեւի միջոցով։ Նկատի ունեցէք, որ մինչեւ այսօր ԱՄՆ Քոնկրէսը չի վաւերացրել դեմոկրատ նախագահի ներկայացրած տարեկան Պիւտճէն՝ 2022 թուականի կապակցութեամբ, ու շուտով Ապրիլ ամիսն է։ Քոնկրէսը չի վաւերացնում ոչ-մի նախագիծ (բացի Ուքրայինային աջակցութեան գումարը․ աւելի քան 13 միլիարդ տոլար)։

    Դեմոկրատ Քոնկրէսը հիմա զբաղուած է ԱՄՆ Գերագոյն ատեանի դեմոկրատ մի անդամին փոխարինողի արժանաւորութեան քննարկօրակարգով։ Նրան Քոնկրէս են հրաւիրել՝ պատասխանելու հարցումներին։ Պայտընը որոշեց իր թեկնածուին՝ 8 սեւամորթ կանանց միջից։ Ես կարծում եմ նա կը ստանայ Քոնկրէսի հաւանութիւնը։ Եթէ անգամ Սենատի դեմոկրատ անդամները դէմ լինեն ու դէմ քուէարկեն ներկայացուած թեկնածուին, ամերիկեան լրատուները դա կը ներկայացնեն, որպէս կանանց ու սեւամորթների դէմ նոր արշաւ։ Ուստի, այս փակուղին նկատի ունենալով՝ ներկայացուած դատաւորը կստանայ դրական քուէ։ Այդուհանդերձ չի փոխուելու Դատական Գերագոյն ատեանի ուժերի յարաբերութիւնը․- 6 հանրապետական եւ 3 դեմոկրատ դատաւոր։

    Աշխարհում շատ հարցերի լուծումը Միացեալ Նահանգներում իշխանափոխութեամբ է պայմանաւորուած։ Ու դա կը պատահի, ԵԹԷ համաշխարհային վտանգաւոր ուժի վերածուած՝ դեմոկրատների սպառուած թեւը աշխարհը չտանի համաշխարհային նոր ցնցումների՝ իր անիմաստ գոյութիւնը երկարաձգելու համար։

    Աշխարհում տնտեսական նոր համակարգ է ձեւաւորւում։ Դոլարը ժամանակի ընթացքում աւելի նահանջելու է, եւ հաւասար արժէք են ստանալու չինական ենը, ամերիկան դոլարն ու ռուսական ռուբլին։ Ռուսաստանն արդէն յայտարարեց, որ մի շարք երկրներին գազ մատակարարելու գումարը ստանալու է ռուբլիով։ Այս ընթացքը շարունակական է լինելու ու տնտեսական նոր կարգը քաղաքական նոր պայմաններ ու հասարակակարգ կը պարտադրի աշխարհին։ Այդ առաջընթացը անխուսափելի է, ու ոչ-մի Պայտըն ու սպառուած դեմոկրատ ՉԻ ԿԱՐՈՂ խանգարել պատմութեան հոլովոյթն ու առաջընթացը։

    Պայտընը պայմանաւորուել է Ռուսաստանի հետ ուրիշ երկրների մասով։ Հայաստանն էլ դառնալու է Միութենական Պետութեան անդամ․ ինչպէս Ազրպէյճանն ու Վրաստանը՝ յետագայում։ Այստեղ էլ ոչ-մի Տիգրան-Խզմալեան ՉԻ ԿԱՐՈՂ ազդեցիկ գործօն լինել եւ անպատասխանատու յայտարարութեամբ վտանգել Հայաստանի եւ Արցախի գոյութիւնը։ Նա իր վերջին հարցազրոյցում ասաց,- Մենք կը գնանք մինչեւ վերջ․․․ Ախր, ճանըմ, դու եւ քո Եւրոպական կուսակցութիւնը ի՞նչ ուժ էք ներկայացնում որ։ Ուքրայինան աչքի առաջ ունեցիր, որի բնակչութիւնը մօտ 15 անգամ աւելին է Հայաստանից, տարածքը՝ Եւրոպայում ամենամեծն է, ու չխօսենք նրանց մինչ-պատերազմ տնտեսութեան մասին։

    Տիգրան Խզմալեանը խօսեց, որ Հայաստանը պիտի ապաւինի աշխարհի առաջադէմ ուժերին, ու նրանց համարեց Եւրոպան ու Միացեալ Նահանգները։ Էս մարդը կամ կոյր է, կամ պարզապէս գործակալ։ Այդ առաջադէմները ծպտուն չհանեցին, երբ Ադրբեջանը քիմիական զէնք օգտուեց 44-օրեայ պատերազմում, աշխարհը չիմացաւ Արցախի աւերուած գիւղերի, քաղաքների ու տեղահանուածների մասին։ Ու ես նկատում եմ Հայաստանում պայթել է “յառաջադէմ ուժերի” փչած փուչիկը․․․ Այդ առաջադէմները Դեմոկրատ կուսակցութեան հին թեւը չէ։ Ինչքան էլ պնդեն ու գեղեցիկ փաթեթով ներկայացնեն այդ “յառաջադէմ գաղափարները”, էլ օգուտ չունի։ Բարոյապէս ու գաղափարապէս պարտուել են նման ուժերը։ Ու դա լաւ է, շատ լաւ է։

*     *     *

Դեմոկրատ Միացեալ Նահանգներում գրաքննութեան են ենթարկւում ոչ միայն Հանրապետական կուսակցութեան կապուող լուրերը, այլ հենց դեմոկրատ Քոնկրէսին վերաբերող լուրերը։ ՈՉ ՄԻ ԼՈՒՐ Քոնկրէսի աշխատանքներից՝ յատկապէս տարեկան պիւտճէի հարցով։ Ոչ մի լուր ԱՄՆ-Մեքսիքա սահմանում կուտակուած միլիոնաւոր ապօրինի գաղթականներից։ Ոչ մի պաշտօնական հաղորդագրութիւն տնտեսութեան վերաբերեալ։

    Յոյս ունեմ այս վիճակը կը շտկուի 2022-ի Քոնկրէսի ընտրութիւններից յետոյ, ԵԹԷ սպառուած դեմոկրատները մինչ այդ աշխարհը չտանեն դէպի նոր աղէտների ու ցնցումների։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img